Որպես ՄԻՊ հավանական թեկնածու շրջանառվում են ամենատարբեր անուններ, սակայն ՔՊ-ն այդպես էլ չի կարողանում թեկնածու ներկայացնել ԱԺ: Բանն այն է, որ այս պահի դրությամբ գրեթե բոլորը, որոնց դիմել են իշխանությունները, հրաժարվել են առաջադրվել: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը:
««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջարկ են ստացել նաև ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի քույրը՝ իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանը, որոնք, սակայն, նույնպես հրաժարվել են: Բանն այն է, որ մեղ աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ն բոլոր թեկնածուների առջև պայման է դնում, որ չպետք է շեղվեն «Նիկոլի գծից», լինեն հլու-հնազանդ, ինքնագործունեությամբ չզբաղվեն: Մեր տեղեկություններով, նշյալ անձինք պարզապես իմաստ չեն տեսնում կեղտոտվել և անիմաստ մտնել նման պատասխանատվության տակ»,-գրում է թերթը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:
Քրիստիննե Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2022 թվականի հունվարի 24-ին, իսկ պարտականությունների կատարմանն անցել է փետրվարի 25-ից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: