Գեներալ-գնդապետ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատ արձակվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գ․ Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Նա նշեց, որ որոշմանը ծանոթանալուց հետո հայտարարություն կտարածեն։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի օրինականացման մեջ, որը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը։
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն ազատվել է Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից 2021 թվականի հուլիսին։ Խաչատուրովը նույն թվականի փետրվարին պաշտպանել է կառավարության հրաժարականի մասին Գլխավոր շտաբի պահանջը՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը։ Գեներալի հայրը՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու գործով։