«Մեդլայն» բժշկական կենտրոնի բժիշկներ են ձերբակալվել։
Տեղեկությունը Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ քրեական վարույթի շրջանակում այսօր նոր անձինք են ձերբակալվել, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն չտրամադրեցին` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն։
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 մարդ ձերբակալվել էին պետությունից հափշտակություն կատարելու քրեական գործի շրջանակներում: Սիմոնյանի դեմ մեղադրանքները վերաբերում են 2020-22 թվականներին, երբ նա առողջապահության փոխնախարար էր և իրականացնում էր կոնոավիրուսով հիվանդացության դեպքերի համար պետական ֆինանսավորման վերահսկողությունը։ Դատարանի որոշմամբ Սիմոնյանը 2 ամսով կալանավորվել է։
Կալանավորված է նաև «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը։