ԶՊՄԿ անվտանգության պահնորդին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովին դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
Տեղեկությունն Armenia Today-ին հաղորդեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աղբյուրը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի երկու զինվորականները, որոնք ՀՀ-ում հայտնաբերվեցին ապրիլի 11-ին և 14-ին, մեղադրվում են 2 և 3 հոդվածներով, որոնք սակայն սպանության հոդվածներ չեն պարունակում: Նրանցից մեկը որոշ տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 13-ին սպանել է ԶՊՄԿ պահնորդին՝ հասցնելով 6 հրազենային վնասվածք:
Ըստ լուրերի՝ նա նույն պահնորդի հեռախոսով ուղիղ եթեր էր մտել ու հայտնել, որ հարյուրավոր հայերի է սպանել Հայաստանում: