Հայաստանում փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել, հայտնում է Հանրապետության փաստաբանների պալատը։ Նրանք բողոքում են իրենց նկատմամբ ոստիկանների բռնության դեպքերի դեմ։
Փաստաբանները հրաժարվել են դատարաններում և քննչական մարմիններում պաշտպանել կամ կատարել ներկայացուցչական գործառույթներ։ Հունիսի 21-ին փաստաբանների ակումբի նիստում փաստաբանները մատնանշել էին իրավասու մարմինների և համապատասխան միջազգային կառույցների անտարբերությունը Փաստաբանների ինստիտուտի նկատմամբ։
«Բռնության ենթարկված փաստաբանների գործերով քննությունները բավականաչափ արագ չեն իրականացվում, իսկ մեղավորները մնում են անպատիժ։ Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության ծառայողները դեռ շարունակում են իրենց ծառայությունը մարմիններում»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում։
Այս պայքարի նպատակը վստահորդների արդար դատաքննության իրավունքի իրացումն է, քանի որ «ոտնձգության ենթարկված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանել վստահորդի շահերը»,- հավելել է Փաստաբանների պալատը։
Բողոքի ակցիայից անմիջապես հետո հունիսի 26-ին ժողով է նախատեսված, որտեղ կքննարկվեն հաջորդ եռօրյա բողոքի ակցիայի ժամանակացույցն ու ժամկետները:
ՆԳՆ-ն շրջանառությունից հանել է հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու նախագիծը
Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը, հայտնել է ՀՀ...