ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ որոշել է ներկայանալ 44-օրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով:
Հայտարարության մեջ ասվում է, որ 2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ ներկայացրել է կասկածներս ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք հաստատվել են վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժել է հրապարակային առաջարկս՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյանի և իր մասնակցությամբ:
«Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը և դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաև հանրային պահանջը»,- հայտնել է նա:
Տոնոյանը նշել է, որ «Քննիչ հանձնաժողովի» նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իր մասնակցության հարցը լուծելու համար, սակայն մինչ օրս որեւէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նա հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր: