Երևան-Երասխ ավտոճանապարհին հուլիսի 18-ի գիշերը 3 մարդու մահվան, և 13 մարդու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսացած ճանապարհատրանսպորտային պատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ են պարզվել, կա մեղադրյալ, հայտնում է Քննչական կոմիտեն:
Մասնավորապես, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ նշված օրը, ժամը 00:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածում միմյանց են բախվել «Գազել», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով մեկ անձ, ով հանդիսանում է Փ. Վեդի գյուղի 21-ամյա բնակիչ, մահացել է տեղում:
Ըստ ՔԿ-ի՝ նշված ավտովթարից հետո, դեպքի վայրում, բաժանարար գազոնային հատվածում, սկսել են մարդիկ հավաքվել, որի ընթացքում Երևանից դեպի Երասխ ուղեմասով, նշված գազոնային հատվածում առկա մարդկանց վրաերթի ենթարկելով, դեպի հանդիպակաց ուղմաս է դուրս եկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և, շարունակելով ընթացքը, բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային: Դրա հետևանքով վրաերթի ենթարկված անձինք հայտնվել են հանդիպակաց ուղեմասում:
Դեպքից հետո 15 անձինք, որոնցից 14-ը՝ վրաերթի ենթարկված, տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ, որտեղ նրանցից ևս երկուսը՝ վրաերթի ենթարկված Այնթապ գյուղի 43 և Փ. Վեդիի 25-ամյա բնակիչները (վերջինս գտնվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենսայի ղեկին և նշված 21-ամյա երիտասարդի եղբայրն է) ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել են:
Պարզվել է ավտոպատահարներից տուժած բոլոր անձանց ինքնությունը: «Մերսեդեսի» վարորդը, ով հանդիսանում է Արարատ գյուղի 39-ամյա բնակիչ, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, բացի այդ, վերջինիս վարորդական իրավունքի վկայականը եղել է ուժը կորցրած: «Մերսեդես»-ի վարորդը ձերբակալվել է:
«Դեպքի օրը ոչ սթափ վիճակում Երևան-Երասխ մայրուղու նշված հատվածում վարելով իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ վերջինս հաշվի չի առել երթևեկության ինտենսիվությունն ու ճանապարհային պայմանները, ճանապարհային տեսանելիությունը, չի ընտրել այնպիսի արագություն, որը հնարավորություն կտար նրան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը։ Իր երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ հանդիսացող վթարված ավտոմեքենաները տեսնելուց հետո միջոցներ չի ձեռնարկել արագությունն իջեցնելու ուղղությամբ, առանց համոզված լինելու կողանցման անվտանգ լինելու մեջ՝ փորձել է կատարել կողանցում և, խախտելով ՀՀ ՃԵԿ մի քանի պահանջներ, ինքն իրեն զրկել է տվյալ վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից ու վրաերթի է ենթարկել 14 անձի»,- հայտնում է ՔԿ-ն:
Ձեռք բերված փաստերի հիման վրա «Մերսեդես»-ի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած վթարի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատարանը նախկին ՀՀԿ-ական պատգամավորի նկատմամբ գործը քննելու է հեռակա
Դատարանը հեռակա քննելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Ա.Գ. գործը (Արթուր Գևորգյան – խմբ.), հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Դատարանը...