Վանաձորում «ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնի շրջանակներում Արցախի դրոշը ծածանելուց հետո բերման ենթարկված երիտասարդն ու իր թիմակիցներն ազատ են արձակվել, տեղեկանում ենք «Երիտասարդի ձայն» նախաձեռնության Facebook-յան էջից։
Հուլիսի 22-ին Վանաձորում տեղի ունեցած «ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնի շրջանակներում իրականացվող համերգի ժամանակ բեմում «Երիտասարդի ձայն» նախաձեռնության անդամ Արեգ Գասպարյանը բեմ էր բարձրացել ու ծածանել Արցախի դրոշը, որից հետո ոստիկանները նրան բերման էին ենթարկել։ «Երիտասարդի ձայն» հասարակական կազմակերպության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, որ Արեգ Գասպարյանից բացի բերման է ենթարկվել նախաձեռնության ևս երկու անդամ։
«ՖԵՍՏԻՎԱՌ»-ը երաժշտական մեծ փառատոն է, որը անցկացվում է ՀՀ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Գավառում այն կանցկացվի օգոստոսի 12-ին, Սիսիանում՝ օգոստոսի 26-ին։