Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը կալանավորվել են, հայտնում է Ադրբեջանի դատախազությունը։
Նշվում է, որ Բաբայանը չորս ամսով կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 10-ից ավելի հոդվածներով՝ «ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկաններ հավաքագրելու և վերապատրաստելու, զինված հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, անգործության կամ հանցավոր հրամաններ տալու, ահաբեկչական գործողություններ և ազգամիջյան թշնամանք կազմակերպելու» և այլն:
Ադրբեջանի դատարանը կալանավորել է նա Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, ում մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (խոշտանգում):
Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին գերեվարվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։