Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է, Armenia Today-ին հայտնեց վերջինիս փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:
«Գործը կարճվել է, պարզապես որոշում չեմ ստացել։ Դա էլ պայմանավորված է եղել Արցախում ծայրահեղ ծանր վիճակով»,- ասաց փաստաբանը։
Արցախի ԱԽ նախկին քարտուղարը ձերբակալվել էր հուլիսի 13-ին Ասկերանի իր տանից։ Հուլիսի 17-ին փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղարին կալանավորելու միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։ Հուլիսի 19-ին մեզ հետ զրույցում Բալասանյանի փաստաբանը տեղեկացրել էր, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 4 հոդվածներով:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին։
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է նամակագրության գաղտնիությունը խախտելու մասին Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունը...