Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է, Armenia Today-ին հայտնեց Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Դատարանը մերժել է Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը։ Նա չի եղել անազատության մեջ, ձերբակալման ժամկետը լրանալու հիմքով Բալասանյանն ազատված է եղել»,- ասաց փաստաբանը։
Մարտիրոսյանը նշեց, որ ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան, իսկ այս պահին որևէ գործողություն չեն անում։
Արցախի ԱԽ նախկին քարտուղարը ձերբակալվել էր հուլիսի 13-ին Ասկերանի իր տանից։ Ավելի ուշ Բալասանյանի փաստաբանը հայտնել էր, որ նա ձերբակալվել է Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով՝ հանցանք կատարելու կասկածանքով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Սահմանված պատիժն է՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով)։
Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 հազար դոլար վերցրած անձը
Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված 2 հերոս տղաների շիրմաքարերի պատվերի համար զոհվածների ծնողից առձեռն խարդախությամբ 12 հազար ԱՄՆ դոլար գումար վերցրած...