Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ քննչական մարմնի միջնորդությունը։ Նրա կալանքը երկարաձգվել է 2 ամսով, հայտնել է Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Լևոն Քոչարյանը բերման է ենթարկվել սեպտեմբերի 23-ին ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ։ Սեպտեմբերի 25-ին դատարանը մեկ ամսով կալանավորել է նրան։ Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել չորս ոստիկանի ծեծի ենթարկելու համար։
Երևանում սեպտեմբերի 19-ին, Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին, բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։