Դատարանը 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի կալանքը 2 մլն դրամ գրավի դիմաց փոխարինեց տնային կալանքով։
44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, դատարանի որոշմամբ 2 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Նրա նկատմամբ 2 ամսով տնային կալանք է սահմանվել։
Գալեյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին։
Սեպտեմբերի 9-ին հայտնել էինք, որ դատարանը 2 ամսով կալանավորել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել էր, որ կալանքն իրավական հիմք չունի, քանի որ Գալեյանն առողջական խնդիրներ ունի։
Գալեյանի դեմ սեպտեմբերի 8-ին քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով։ Դրա առավելագույն ժամկետը վեց տարի ազատազրկումն է։ Գալեյանը սեպտեմբերի 6-ին, ժամը 19.30-ին, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման էր ենթարկվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցից։ Քննչական կոմիտեն պնդում է, որ Գալեյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված պարունակող երեք փաթեթ։ Ոստիկանության դատաբժշկական կենտրոնում հաստատել էին, որ հայտնաբերված նյութը մարիխուանա է։