Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի Հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Armenia Today-ին հայտնել են մեր աղբյուրները
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Գարիկ Գալեյանի ձերբակալությունը՝ հայտնելով, որ քիչ անց ՔԿ-ն ձերբակալության վերաբերյալ հաղորդագրություն է տարածելու։
Հունիսին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ մայիսի 17-ին` ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք։ Ըստ ՔԿ-ի՝ նրանք չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: ՔԿ-ն հայտնել էր, որ այդ անձինք Մխիթար Գալեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Գարիկ և Արթուր Գալեյանները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: Ավելի վաղ Արթուր Գալեյանը ձերբակալվել էին, սակայն, դատարանը չէր բավարարել նրա խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդությունը։