Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները հավաքվել են Քննչական կոմիտեի շենքի մոտ։
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, այսօր հրավիրվել է ՔԿ, ծնողներն էլ, ի պաշտանություն նրա, հավաքվել են ՔԿ-ի մոտ։
«Եղբայրս նոր ներս մտավ: Չգիտենք, թե որն է խնդիրը, գուցե կանչել, ասում են՝ գործը կարճում ենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Գարիկ Գալեյանը՝ հայտնելով, որ իրեն դեռևս չեն հարցաքննել։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ մայիսի 17-ին` ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք սահմանված կարգի խախտմամբ, մուտք է գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք։ Նրանք չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:
Ըստ ՔԿ-ի` նրանք Մխիթար Գալեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Գարիկ և Արթուր Գալեյանները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:
Ավելի վաղ Արթուր Գալեյանը ձերբակալվել են, սակայն, դատարանը չէր բավարարել նրա խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդությունը։