Այս պահին պաշտոնապես Բաքվում պահվում են 55 հայեր, որոնց թվում կան 6 քաղաքացիական, 41 ռազմական անձինք, 8 նախկին բարձրաստիճան քաղաքական ու զինվորական գործիչներ, ասուլիսի ժամանակ հայտնել է Միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը
Նա ընդգծել է, որ սրանք պաշտոնական տվյալներ են, բացի դրանից՝ Բաքվի կողմից գերեվարվել են ավելի քան 80 անձինք, որոնք ճակատագրերի պարզման ուղղությամբ քայլեր չեն իրականացվում:
«Հայաստանը փորձ չարեց ինքնուրույնաբար մոտենալ ռազմագերիների խնդրին և Ադրբեջանի բացթողումների պարագայում բարձրաձայնել պատերազմական հանցագործությունների հանգամանքը»,- ընդգծել է նա:
Սահակյանի խոսքով՝ Հայաստանը կարծես թե ընդունեց այն խաղի կանոները, որ գերիների ազատ արձակումը պետք է կապված լինի քաղաքական գործոնների հետ:
«Մարդասիրական խնդիրը կապակցվեց քաղաքական օրակարգի հետ, արդյունքում գերեվարված անձինք պահվում են որպես պատանդներ՝ քաղաքական պահանջների բավարարում ստանալու նպատակով»,- հավելել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում