«Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Հայաքվե»-ի առաջ հարուցված խնդիրների, երկրորդ փուլին գնալուց առաջ ձեռնարկվող քայլերի մասին:
Նրա խոսքով՝ «Հայաքվե»-ի երկրորդ փուլի հետ կապված կա մի առանցքային խոչընդոտ՝ հանրաքվեի մասին օրենքի առևերույթ հակասահմանադրական բնույթը:
«Սահմանադրությամբ քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվե հրավիրելու համար 300 հազար քաղաքացիներ ստորագրությամբ կոնկրետ խնդրի շուրջ իրավունք ունեն դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանրաքվե հրավիրելու պահանջով, և ԿԸՀ-ն պետք է օրենքի ուժով դա հրավիրի»,- հայտնել է նա:
Չալաբյանի խոսքով՝ հանրաքվեի մասին օրենքը, որն ընդունվել է Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո մոտ երկու տարի անց՝ 2018թ., բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծել այդ իրավունքի իրացման համար:
Նախ, ըստ նրա, օրենքը պարտադրում է, որ ստորագրահավաքը տեղի ունենա ՏԻՄ-ի տարածքում, իսկ Սահմանադրությամբ այդպիսի սահմաանփակում չկա: «ՏԻՄ-ի տարածքում առաջանում են նոր խոչընդոտներ, որ դա պետք է լինի աշխատանքային օրերին, որով օրերի 2/7-ը դուրս է մնում, քանի որ ՏԻՄ-երը ոչ աշխատանաքային օրերին չեն աշխատում: Այն պետք է լինի աշխատանքյաին ժամերի ու ՏԻմ աշխատակցի ներկայությամբ»,- ընդգծել է Չալաբյանը:
Նա նշել է, որ այդ բոլոր սահմանափակումները մինչև տաս անգամ սահմանափակում են քաղաքացիներին գործընթացների մեջ ներգրավելու իրենց հնարավորությունը:
«Միլիոնանոց քաղաքում ընդամենը 12 տեղում կարող եք միանալ ստորագրահավաքին, մինչդեռ ընտրությունների ժամանակ Երևանում բացվում է 480 ընտրատեղամաս: Դա մարդկանց համար ֆիզիկական սահմանափակում է: Ուստի եկել ենք այն եզրակացության, որ պետք է վիճարկենք այդ օրենքի սահմանադրականությունը»,- հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչը:
Նա հավելել է, որ երկրորդ փուլին գնալուց առաջ պետք է այս միջանկյալ խնդիրը լուծել, որպեսզի երկրորդ փուլի հաջողության շանսերը բարձրանան:
Մանրամասները՝ տեսանյութում։