Քննչական կոմիտեն կառավարության մոտ մարտի 7-ին ինքնահրկիզման փորձ կատարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնված է քրեական վարույթ, հանգամանքները կպարզվեն»,- ասաց Աբրահամյանը։
Այն պահը, երբ քաղաքացին փորձել էր ինքնահրկիզվել, նկարահանվել է Armenia Today-ի նկարահանող խմբի կողմից։ Տղամարդն իր վրա հեղուկ էր լցրել, սակայն ոստիկաններին հաջողվել էր կանխել նրա հետագա քայլերը։ Նույն օրը ոստիկանությունից Armenia Today-ին հայտնել էին, որ տղամարդու ինքնությունը պարզել են։