Ոստիկանությունը պարզել է կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդու ինքնությունը, Armenia Today-ին հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա մանրամասնեց, որ նախապատրաստվում են փաստաթղթեր՝ նախաքննական մարմին դիմելու համար։
«Ինքնությունը պարզվել է, նոր ենք տեղափոխել բաժին, փաստաթղթեր են պատրաստվում, որոնք կփոխանցվեն նախաքննական մարմին։ Կարևորն այն է, որ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է»,- ասաց Սարգսյանը։
ՆԳՆ խոսնակն այլ մանրամասներ չհայտնեց։
ՀՀ կառավարության շենքի մուտքի մոտ այսօր քաղաքացին փորձել էր ինքնահրկիզվել։ Տղամարդն իր վրա էր լցրել հեղուկ, սակայն ոստիկաններին հաջողվել էր կանխել նրա հետագա քայլերը։
«Արաբկիր» ԲԿ-ում 14 տարեկան երեխա է մահացել
«Արաբկիր» բժշկական համալիրում 14 տարեկան երեխա է մահացել, հայտնել են բժշկական կենտրոնից։ «14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է...