Մարտի 24-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել է ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2-ը վիրավորվել և տեղափոխվել է բուժհաստատություն, հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Ըստ իրավապահների՝ մեկ զինված քաղաքացի շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց։
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխել է բուժհաստատություն։
Մարտի 24-ին հայտնել էինք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ պայթյուն է հնչել, կան զինված քաղաքացիներ։