Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցի ընթացքում բերման է ենթարկել 98 քաղաքացու, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Քաղաքացիներին ձերբակալել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելը, որի համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով)։
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցի ընթացքում ոստիկանները կիրառել էին լուսաձայնային նռնակներ։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 55 անձ։