Գերմանիայի դատախազությունը լրտեսության կասկածանքով ձերբակալել է երեք օտարերկրացու, որոնց թվում Հայաստանի քաղաքացի կա, գրում է Reuters-ը։
«Օտարերկրյա գաղտնի ծառայությունում աշխատելու կասկածանքով Գերմանիայի դատախազությունը ձերբակալել է Ուկրաինայի քաղաքացի Ռոբերտ Ա.-ին, Հայաստանի քաղաքացի Վարդգես Ի.-ին և Ռուսաստանի քաղաքացի Արման Ս.-ին»,- գրում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ «նրանք Գերմանիա են մեկնել օտարերկրյա գաղտնի ծառայության հանձնարարությամբ՝ այնտեղ գտնվող ուկրաինացու մասին տեղեկություններ հավաքելու համար և հունիսի 19-ին այդ նպատակով հետախուզություն են իրականացրել Ֆրանկֆուրտի սրճարանում»։