ՀՀ պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանին ու նրա ընտանիքի անդամներին հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների Azdarar.am կայքից։
Սանամյանին ու նրա ընտանիքի անդամներին ուղղված ծանուցման մեջ նշված է, որ իրենց պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նրանց վարչություն են հրավիրել օգոստոսի 13-ին՝ ժամը 10։30-ին։
Վարչություն հրավիրվածների թվում են Դավիթ, Կարո, Լուիզա, Էդուարդ Սանամյանները, ինչպես նաև Հասմիկ Սիսակյանը, Տաթևիկ Աստաբացյանը, Նոնա Գրիգորյանը։
Հուլիսի 25-ին նշված վարչություն էին հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու նրա ընտանիքի անդամներին։