«Արարատի մարզի Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի գործը կհասնի «խոշոր ձկներին», գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կալանավորումները դեռ ընթացքի մեջ են և չի բացառվում, որ գործը հասնի հարկայինի ու մարզի պաշտոնյաներին։
Թերթը գրել էր, որ Արտաշատում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել։ Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ։ Կալանավորված 5 անձանցից 2-ը հարկային տեսուչներ էին»