Սերոբ Գասպարյանի պաշտպանական խումբը նրա կալանքի դեմ ներկայացրել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք, հայտնել են նրա փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը։
«Քննիչին ենք ներկայացրել միջնորդություններ, որով խնդրել ենք առերեսել Սերոբ Գասպարյանին իր վերաբերյալ ցուցմունք տված անձանց հետ»,- նշել են նրանք։
Սեպտեմբերի 18-ին ՔԿ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք է բացահայտել։ Քննչական գործողությունների արդյունքում 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել էին, 4-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ ՔԿ-ում նախաձեռնել են քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 15 տարի ժամկետով)։
Մամուլը գրել էր, որ ձերբակալվածներից մեկը Գասպարյանն է։