Սեպտեմբերի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի 20 աշխատակցի է բերման ենթարկել, որոնց թվում է ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, որը սեպտեմբերի 23-ին ազատվել էր աշխատանքից, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ի ուշ երեկոյան խուզարկել են Պետրոսյանի տունը։ Թերթի տեղեկություններով՝ բերման ենթարկվածերի թվում են նաև համալսարանի տնօրենը, ռեկտորի տեղակալը՝ Տիմեյա Աղամյանը, տնօրենի տեղակալը, ամբիոնի վարիչներ, հաշվապահը, դասախոսներ, ուսանողներ:
ԶԼՄ-ի աղբյուրները հայտնել են, որ իրավապահների գործողություները կապված են Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված գործի հետ, որի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել բուհի աշխատողներին և ուսանողներին:
Ըստ գործի՝ ուսանողները դասի չեն հաճախել, բայց քննություն, ստուգարք են ստացել: Նշվում է նաև ֆինանսական չարաշահումների մեղադրանքի մասին։