Ոստիկանները ձերբակալել են Երևանի Կենտրոն համայնքի վարչակազմի մի քանի աշխատակիցների, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նա պարզաբանել է, որ ձերբակալվածները Կենտրոնի տնօրինության առևտրի և սպասարկման բաժնից են` չհստակեցնելով նրանց թիվը։
MPG/Gallup International Association-ի տվյալներով՝ օգոստոսին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատանքը 5 բալանոց սանդղակով ամենացածր գնահատականն էր ստացել՝ 2,7 միավոր։ Երևանցիներից ամենաբարձր գնահատականն ստացել էր Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարների գործունեությունը` 3,9 միավոր։
Քրեական հեղինակության սպանության գործի նախաքննությունը 2 անձի մասով ավարտվել է․ ՔԿ
Հունիսի 11-ին Երևանում «Ֆազ» մականունով քրեական հեղինակություն 43-ամյա Սերգեյ Գրիգորյանի սպանության և 35-ամյա Բ․ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի վարույթով երկու...