Հայաստանի ներքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին զգուշացրել է կասկածելի առաջարկների մասին՝ հորդորելով զերծ մնալ ներդրումների վերաբերյալ հայտարարություններից, որոնք, ըստ գերատեսչության, կարող են խարդախության նպատակ հետապնդել։
«Ինտերնետային տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ հայտարարությունները, որով քաղաքացիներին առաջարկում են կատարել ներդրում և ստանալ գերշահույթ: Մի՛ շտապեք կատարել ներդրումներ, ստացե՛ք խորհրդատվություն` զանգահարելով 011 52 52 52՝ ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։
Թեժ գիծը գործելու է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-18։00-ն։
«Տրվելով գրավիչ առաջարկություններին՝ մեծ է հավանակությունը, որ կկրեք գումարային մեծ կորուստներ»,- զգուշացրել են ՆԳՆ-ում։