Հայաստանի երկու քաղաքացի հարբած չինացիներից գողացել է 6 բանկային քարտ՝ 5 հազար դոլար պարունակությամբ և 700 հազար դրամ, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին՝ Երևանում։ Կայքի տեղեկություններով՝ Չինաստանի քաղաքացիներ 35-ամյա Վանգ Զհենը և 46-ամյա Լի Խիանգը ժամը 01:00-ի սահմաններում հարբած վիճակում դուրս են եկել Պուշկինի փողոցում գտնվող «Բիթլզ Փաբ»-ից, գնումներ են կատարել «Պարմա» սուպերմարկետից, որտեղից ոչ հեռու նրանց են մոտեցել Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Վրույր Ա.-ն և 36-ամյա Ռոման Գ.-ն և թալանել։
Իրավապահները հունվարի 3-ին բերման են ենթարկել կասկածյալ Վրույր Ա-ին, ձեռնարկվում են միջոցառումներ Ռոման Գ.-ին ձերբակալելու ուղղությամբ, հայտնել է կայքը։