Քննչական կոմիտեն տեղեկացրել է որդու կողմից մորն սպանելու գործով նախաքննության ավարտելու մասին։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ գործը հարուցվել է 2024 թվականի օգոստոսի 15-ին։ Հանրային քրեական հետապնդում էր հայտարարվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով (մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ սպանությունը), որի համար առավելագույն պատիժը 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկումն է։
Քննչական կոմիտեն պնդում է, որ անցած տարվա օգոստոսի 15-ին Գ.Գ.-ն դանակով սպանել էր մորը՝ Գ.Կ.-ին և դիմել փախուստի: Քննության տվյալներով՝ որդին որոշել էր վրեժ լուծել այն բանի համար, որ օգոստոսի 14-ին մոր նախաձեռնությամբ հայտնվել էր հոգեբուժարանում և տուն վերադառնալով՝ հարձակվել էր Գ.Կ.-ի վրա՝ դանակով առնվազն 27 հարված հասցրել, կտրել վերջինիս պարանոցը։
Նշանակված դատահոգեբուժական փորձաքննության համաձայն՝ Գ.Գ.-ն ճանաչվել է մեղսունակ:
Armenia Today-ը գրել էր, որ սպանությունը տեղի էր ունեցել օգոստոսի լույս 15-ի գիշերը Երևանում՝ Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում։ Կասկածյալին նույն օրը բերման էին ենթարկել Գարեգին Նժդեհ փողոցի տներից մեկի բակից։
Դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավարից բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ, հայտնել են դատախազությունից։...