Գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ, հայտնել են դատախազությունից։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դանիելյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 3 անշարժ գույք Երևանում, 4 անշարժ գույք Վանաձորում, 1 տրանսպորտային միջոց։ Դանիելյանից կբռնագանձեն նաև 165 միլիոն 664 հազար դրամ։