ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք, կան կալանավորվածներ, հայտնել են ԱԱԾ-ից։
ԱԱԾ-ում տեղեկացել են, որ ՀՀ երեք քաղաքացի Իրանի քաղաքացու հետ, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հունվարի 10-ին Իրանից մաքսանենգ ճանապարհով իրացնելու նպատակով ՀՀ են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։
«Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է։ Ավտոմեքենաներից մեկում հայտնաբերվել է 10 կգ թմրամիջոց, որից 8 կգ «Մարիխուանա» և 2 կգ «Մետամֆետամին» տեսակի։ ՀՀ քաղաքացիներ Ռ․Ս-ն, Ա․Ա-ն և Կ․Ս-ն ձերբակալվել են, այնուհետ կալանավորվել»,- հավելել են ԱԱԾ-ից։