Գլխավոր դատախազությունը Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից 666 միլիոն 765 հազար դրամի անշարժ գույք և գումար հափշտակած կառուցապատող ընկերությունների ղեկավարների վերաբերյալ քրեական գործը փոխանցել է դատարան, հայտնել է ԳԴ-ն։
Ըստ դատախազության՝ կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ն անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրեն Հ.Ա.-ի հետ անշարժ գույքի 12 սեփականատերերի համար նաև օգտագործել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր:
Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող տարածքում գտնվող տարածքը գտնվել է 2001 թվականի կառավարության որոշմամբ՝ Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար անշարժ գույքերի օտարման 82 հազար 700 քմ մակերեսով գոտում։ 2005-2008 թվականների ընթացքում տարածքի համար կազմվել և ստորագրվել են բովանդակությամբ կեղծ՝ գնահատման 6 հաշվետվություն:
Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին և նոյեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Կ.-ի նկատմամբ՝ 2003 թվականին ընդունված ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով), 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով) և Հ.Ա.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Ա.Կ.-ն նշված գումարը վճարվել է ՔԿ դեպոզիտ հաշվին՝ որպես տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում: