Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Նիկոլ Փաշինյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին ելույթ է ունեցել

Մեր խնդիրն է արձանագրել, որ ՀՀ-ում պաշտոնյանները չեն կարող լինել օրենքից վեր և սա այն սկզբունքային ինստիտուցիոնալ փոփոխությունն է, որը մենք պետք է անենք առաջիկայում. Նիկոլ Փաշինյան

img


Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով ՀՔԾ աշխատակիցներին, նշեց որ Հատուկ քննչական կոմիտեն այն կառույցն է, որը քննում է բարձրաստիճան պաշտոնյանների կողմից թույլ տված իրարավախատումների դեպքերը, այդ առիթով հարուցված քրեական գործերը։

«ՀՀ օրենսդրությամբ և իր էությամբ ՀՀ ՀՔԾ անկախ մարմին է, այնումենայնիվ պետք է արձանագրել, որ այդ մարմնի գործունեության համար շատ կարևոր է այն քաղաքական համատեքստը և մթնոլորը, որը երկրում առկա է, քանի որ ինստիտուցիոնալ անկախությունը ինքնին չի նշանակում համակարգային անկախություն»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ առանձին մարմնում անկախություն, արդարություն կառուցել հնարավոր չէ։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյանների կողմից կատարված հանցանքների հետաքննության համար ստեղծված են հնարավոր լավագույն պայմաններ՝ ընդգծելով, որ 3-րդ հանրապետության պատմության մեջ ավելի լավ պայմաններ չենք ունեցել։

Վարչապետն իր խոսքում նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյանների կատարած հանցանքների բացահայտման հետ կապված կան թյուրըմբռնումներ, որ դա վերաբերում է միայն նախկին պաշտոնյաններին․ «Մենք ավելի շատ ի նկատի ունենք գործող պաշտոնյաններին, քանի որ չարաշահումների բացահայտման դեմ պայքարը, եթե վերաբերվի միայն անցյալին, դա ավելի շատ կլինի քաղաքական նպատակահարմաություն և չարաշահումների հին մշակույթը նորով փոխարինելու ձգտում»։

Վարչապետն իր խոսքում ընդգծեց, որ «Մեր խնդիրն է արձանագրել, որ ՀՀ-ում պաշտոնյանները չեն կարող լինել օրենքից վեր և սա այն սկզբունքային ինստիտուցիոնալ փոփոխությունն է, որը մենք պետք է անենք առաջիկայում»։

«Մեր հիմնական նպատակը պետական պաշտոնյայի ինքնազգացողությունը, ինքնաընկալումը փոխելն է։ ՀՀ-ում պետական պաշտոնյաններն ունեցել են և հիմա էլ ունեն իշխանի և բդեշխի՝ այսինքն տիրողի բարդույթ, մեր խնդիրն է, որ այդ մարդիկ ձեռք բերեն Հիսուսի բարդույթ՝ այսինքն յուրաքանչյուր պաշտոնյա հասկանա, որ ինքը միաժամանակ և՛ ծառա է, և՛ տեր է»,- շեշտեց վարչապետը։

Նիստի ավարտին Հատուկ քննչական ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին «Մխիթար Գոշի» մեդալներով, Հանրապետության վարչապետի հուշամեդալներով։

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, ՀՔԾ