Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Հանրային քննարկման է դրվել ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը

Շրջանառությամ մեջ է դրվել նաև 2020-2022 թթ․ գործողությունների ծրագիրը

img

ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թթ․ գործողությունների ծրագիրը դրվել է հանրային քննարկման։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Շատերը կխոսեն նախարարության ստեղծման մասին, քրեական ոստիկանության նոր մոդելի մասին, նոր տեխնիկական միջոցների մասին:

Բարեփոխման հիմնական ուղղությունը, ամեն դեպքում, ոստիկանության ակադեմիայի վերափոխումն է և նոր, ազնիվ կադրերի պատրաստումը՝ պարեկային ծառայության համար»,- գրել է Բադասյանը։

Ռազմավարությանն ու գործողությունների ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Թեգեր: Ռուստամ Բադասյան, Ոստիկանության Բարեփոխումներ