Armenia Today-ն ընթերցողներին հրավիրում է մասնակցելու հարցման։ Մենք առանձնացրել ենք 2024 թվականի ամենանշանակալի իրադարձությունները, ինչպես նաև այն քաղաքական գործիչներին, որոնց անուններն ամենից հաճախ են հայտնվում լուրերում։ Առաջարկում ենք նաև ընտրել, ձեր կարծիքով, ամենահավանական իրադարձությունները, որոնք կարող են տեղի ունենալ 2025 թվականին։
Հայաստանի և Արցախի համար 2024 թվականի ամենանշանակալի իրադարձությունները
-
Ջրհեղեղ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում
-
Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների շարունակություն
-
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցում
-
Երևանի տրանսպորտում ուղեվարձի վճարման միասնական համակարգի ներդրում
-
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաները՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
-
Հայ մարզիկների հաղթանակները Փարիզի Օլիմպիական խաղերում
-
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը
-
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագրի մեկնարկը
-
Փաշինյանի կոչով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ
2024 թվականի Հայաստանի տարվա քաղաքական գործիչ
-
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
-
Նոր ուժ կուսակցության ղեկավար Հայկ Մարության
-
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան
-
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյան
Ամենահավանական իրադարձությունները, որոնք կարող են տեղի ունենալ 2025 թվականին
-
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքում
-
Նոր ռազմական էսկալացիա Հայաստանի և Ադրբեջանի միջև
-
Հայաստանի Սահմանադրության փոփոխության հանրաքվե
-
Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում
-
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստանում
-
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ավարտը
-
Ընդդիմության բողոքի ակցիաների վերսկսում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
-
Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե
-
Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացում
-
Բաքվի բանտերից հայ գերիների և Արցախի ղեկավարության ազատում
-
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից
-
Հայաստանի իշխանությունների հրաժարումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարելուց
Քվեարկել կարող եք Armenia Today-ի սոցիալական ցանցերում՝
-
Telegram-ի ալիքում
-
YouTube-ի ալիքում
-
Facebook-ի էջում