Երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի մասնակցությամբ արտահերթ դռնփակ նիստը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ փոխնախարար Հրաչյա Թամրազյանը։
Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դռնփակ նիստի ժամանակ քննարկվել է Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումը և հայտարարությունը։
«Դրանցից երկրորդն այսօրվա մեր քննարկման առարկան էր, որտեղ բավականին ծանր մեղադրանքներ կային՝ կապված ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնավարման, հովանավորչության հետ և մենք, որպես ոլորտում խորհրդարանական վերահսկողություն իրականացնող ինստիտուտ, մեր պարտքն ենք համարել այդ քննարկումը բերել խորհրդարան»,- ասաց նա։
Լրագրողները ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է հետ վերցնի ազատման դիմումը, Գոգյանը պատասխանեց. «Ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող եմ հետ վերցնել, ինչի ժամկետն արդեն լրացել է»։
Մխիթար Հայրապետյանը հրաժարվեց ասել՝ Գոգյանի հայտարարության առնչությամբ ինչ է պարզվել փոխնախարարի կողմից ՀՊՏՀ ռեկտորի հովանավորչության վերաբերյալ։