Հնդկաստանի վարչապետն Նարենդրա Մոդին առողջություն և արագ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին: Այս մասին Հնդկաստանի վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Կորոնավիրուսի համավարակի այս դժվարին ժամանակահատվածում առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին: Հնդկաստանը Հայաստանի կողքին է COVID-19-ի դեմ պայքարում»,- գրել է Մոդին:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։
In this difficult time of COVID-19 pandemic, wishing Armenian PM @NikolPashinyan and his family a speedy recovery. India stands with Armenia in the fight against COVID-19.
— Narendra Modi (@narendramodi) June 1, 2020