Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը հաստատել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը:
«Այո, նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելուց երկու օր անց։ Սերժ Սարգսյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին», – ասել է երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուն Մերի Հարությունյանը։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը հայտնել էր, որ Քոչարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։