Սան Ֆրանցիսկոյի Կրուզյան-Զաքարյան Վասպուրական հայկական դպրոցի նկատմամբ իրագործված վանդալիզմից մեկ ամսից էլ քիչ անց այն կրկին դարձել է ատելության հողի վրա հանցագործությունների թիրախ և ենթարկվել գնդակոծության. գրում է Asbarez-ը:
Պարբերականը նշում է, որ բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
Ոստիկանության տվյալներով՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան անհայտ անձը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ՝ վնասելով ցուցանակը։
Հիշեցնենք, որ հուլիսին անհայտ անձինք վանդալիզմի ակտ էին իրականացրել նույն դպրոցի նկատմամբ․ շենքի պատերին վիրավորական բովանդակությամբ գրություններ թողել և պատկերել Ադրբեջանի դրոշը: