ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը և կազմակերպության համապատասխան հումանիտար կառույցները պատրաստ են համագործակցել ՌԴ-ի հետ Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքների գնահատման անցկացմանը:
Ինչպես հաղորդում է РИА новости-ի, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարության ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության հարցմանը, և հումանիտար արձագանքման ռուսական միջգերատեսչական կենտրոնի դերի և աշխատանքի պայմանների մասին լրացուցիչ մանրամասներ սպասելիս գլխավոր քարտուղարը հաստատել է, որ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը և ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են համագործակցել և քննարկել հնարավոր փոխգործակցությունն ու համագործակցությունը տեղերում, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում նախնական անկախ միջգերատեսչական գնահատման անցկացման նպատակով, երբ որ թույլ տան պայմանները, այդ թվում՝ հումանիտար կարիքների ամբողջական պատկերը ստանալու համար», – ասել է Դյուժարիկը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։