Ապագայի վերաբերյալ խոսակցությունն այսօրվա ամենակարևոր հարցերից է: Այս մասին Facbook-ի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նույնիսկ ընթացիկ հարցերի լուծման տեսանկյունից, որովհետև ցանկացած հարց ունի լուծման մի քանի տարբերակներ, որոնց միջև երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում, ինչ ապագա ես ուզում կառուցել: Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»,- նշել է վարչապետը։