Մինչ ԱԺ-ն ԲԴԽ անդամներ է ընտրում՝ դրսում Հայրենիքի փրկության շարժման անդամներն ու տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու դեմ։
Նրանք դժգոհում են, որ երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներ կան, սակայն իշխանությունը շտապում է ԲԴԽ անդամների շարքը լրացնել իր կադրերով։
Հավելենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցն է:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:
Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ խորհրդի անդամի թեկնածու առաջադրված նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն արդեն հանդիպել է «Իմ Քայլը» խմբակցության անդամների հետ։
Տեղեկացնենք, որ Դավիթ Խաչատուրյանն, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ Դավիթ Խաչատուրյանը եղել է Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում