2021 թվականի հունվարի 14-ին Կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և ճանաչվել անհետաձգելի:
Հաշվի առնելով նախագծերով հետապնդվող նպատակների հրատապությունը, դատավորների թվաքանակի ավելացման և քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ինչպես նաև մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու հրատապ անհրաժեշտությունը՝ նախագծով ՀՀ Ազգային ժողովին առաջարկվում է նախաձեռնել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նշված նախագծերի փաթեթն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի փետրվարի 3-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: