Տեղեկություններն այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հեռացել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Դա հերթական բամբասանքն է»,- ասաց Կարապետյանը։
Մեր հարցին, թե քաղաքապետը վերադարձե՞լ է արձակուրդից, Կարապետյանը պատասխանեց՝ այո։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լքել է ՔՊ-ն։