Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը BFMTV հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդման ժամանակ հայտարարել է 2022 թ. նախագահական ընտրություններում «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի հաղթանակի հավանականության մասին. փոխանցում է fine-news-ը:
Հիշեցնենք, որ «Ազգային միավորում» ֆրանսիական աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենն արդեն իսկ բարձրաձայնել էր իր նախագահական հավակնությունների մասին և 2017-ին դուրս էր եկել երկրորդ փուլ, սակայն նախագահի պաշտոնի համար պայքարում պարտվել էր Էմանուել Մակրոնին ՝ հավաքելով ձայների 33,9% -ը:
Ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նախարարը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը երկրորդ անգամ կառաջադրվի և «կարող է կանխել դա»: