Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեց 83 պատգամավոր։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նվազագույնը չորսուկես ժամից և առավելագույնը 6 ժամ հետո կլինի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու քննարկումը։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի հեղինակներն են անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաև «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանն ու Համազասպ Դանիելյանը։