Մեր բանակցությունների շրջանակը հետևյալն էր՝ 2019 թվականի մարտի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ ԱԽ-ի համատեղ նիստում մենք քննարկել ենք և հանգել նրան, որ չենք պատկերացնում Ղարաբաղյան հարցի կարգավորում՝ առանց ԼՂՀ ներկայացուցիչների, ԼՂ կարգավիճակի ճշգրտման և չենք պատրաստվում միակողմանի փոխզիջումների։
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին այն մասին, թե ի՞նչ էր բանակցում Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ, որի առնչությամբ 6 ամիս առաջ հեգնանքով ասել էր, թե «ինչ ուզում են՝ այն էլ բանակցում են»։
«Մենք այս դիրքորոշումը տարել ենք մինչև վերջ, մինչև այն վերջին վայրկյանը, որ հնարավոր էր պայքարել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։