ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր Ազգային ժողովի մուտքի մոտ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
«Չեմ պատասխանում որևէ հարցի, գնում եմ նիստի»,- ասաց նախարարը:
Անպատասխան մնաց նաև Armeniatoday-ի լրագրողի հարցը՝ ռազմագերիների հետ կապված, իսկ նախարարը հանդարտ քայլերով մոտեցավ ԱԺ-ի մյուս մուտքին ու մտավ խորհրդարան: