Մեր բանակի փառապանծ գեներալներից մեկը կառուցում է քառահարկ առանձնատուն, չգիտենք՝ ի՞նչ փողերով, ի՞նչ ուժերով, և այդ կառուցած առանձնատունը վաճառում է բանակի վրա: Խորհրդարանում այսպիսի հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Վերջինս, սակայն, փակագծեր չբացեց, թե որ գեներալի մասին է խոսքը:
«Մեր բանակն էլ իր կարիքների համար գնում է առանձնատուն և նվիրում այդ նույն գեներալին, որը կառուցել է առանձնատունը: Եթե ժամանակը գա՝ գրվելու կոռուպցիայի մասին գիրք, սա լինելու է առաջին էջերում»,-նկատեց Եղոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․